|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմ»-ի նկատմամբ: Հանդիպման 30-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը: 61-րդ րոպեին Ռոյսը հաշիվը դարձրեց 2:0, իսկ 9 րոպե անց գերմանացի ֆուտբոլիստը ձեւակերպելով դուբլ՝ հաշիվը դարձրեց 3:0:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Լոնդոնում: