|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարտի 7-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.11-ին, մարվել` 06.37-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի գույքը (20 քմ) և երեսպատումը: