|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ կառավարությունը ոչ մի առնչություն չունի թուրքական ընդդիմադիր Zaman թերթի առնչությամբ դատարանի որոշման հետ:
Թուրքական մամուլին ուղղված իր հայտարարությունում Դավութօղլուն վստահեցրել է, որ ոչ ոք չպիտի կասկածի տակ առնի Թուրքիայում մամուլի ազատությունը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը ընդդիմադիր թերթի կառավարումը հանձնել էր կառավարական հոգաբարձուներին, որից հետո բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց ոստիկանները ցրել էին բռնի ուժով:
Ավելի ուշ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց անհանգստությունն էին հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ: