|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված է որոշում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք ամրացնելու մասին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Համալիրը ձայնային սարքավորումներով ապահովելու անհրաժեշտությամբ: Հիշյալ սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
Որոշման ընդունմամբ Համալիրը կհամալրվի որակյալ ձայնային սարքավորումներով, ինչն էլ կնպաստի լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը: