|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները. հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում:
Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի` այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստները կկիրառվեն `Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից սկսած: