|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայտնել էինք, որ Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող` Երևանի «Ալաշկերտ»-ի վերջին ստուգողական հանդիպումը չէր կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, եղանակն, այնուամենայնիվ, բարեհաճ է գտնվել, և «Ալաշկերտ»-ի ու «Սուդուվա»-ի ստուգողական խաղը կայացել է:
Խաշմանյանի թիմի մրցակիցը Լիտվայի «A» Լիգայի առաջատարներից է և բավական հաջող սկսեց խաղը: Արդեն 17-րդ րոպեին լիտվացիները բացեցին խաղի հաշիվը: Սակայն հետագայում դաշտում տնօրինում էին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները, և իրենց խոսքն ասացին թիմի ռմբարկուները՝ Հեբեր Արաուխոն և Միհրան Մանասյանը, ովքեր վտանգավոր հարվածներ կատարեցին: Արդյունքում` Հեբերն ու Միհրանը մեկական գոլ հեղինակեցին, և «Ալաշկերտ»-ը հաղթեց 2:1 հաշվով: Նշենք, որ Միհրան Մանասյանն իր գոլը խփեց 11 մետրանոց հարվածով, որն ինքն էր վաստակել: