|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր կողմի չեզոքությունը կոնկրետ իրավիճակով է պայմանավորված: «Ամեն անգամ` ըստ իրավիճակի: Եթե հակառակորդը պարզապես կրակում է վախից, պարտադիր չէ նրան միշտ պատասխանել, մանավանդ` եթե այն որևէ կորուստ չի պատճառում: Թող կրակեն և իրենց զինամթերքը պակասեցնեն, հատկապես` երբ որևէ կորուստ չկա»,- ասաց նա: