|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրիի «Շիրակ»-ին են միացել երկու սերբ ֆուտբոլիստներ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա` հարձակվողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլևիչը մինչ նախորդ տարվա դեկտեմբերը հանդես է եկել բոսնիական բարձրագույն խումբը ներկայացնող «Տրավնիկ» ակումբում։
26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել Մակեդոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։ Ստոսկովիչը նաև խաղացել է Սերբիայի Մ19 տ հավաքականում։