|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հանդիպում է ունեցել Գուբայի շրջանի բնակիչների հետ. հայտնում է contact.az-ը: Նա փորձել է բնակչությանը համոզել, որ տնտեսական խնդիրները ժամանակավոր բնույթ ունեն, և կառավարությունն ունակ է լուծել դրանք։
Ալի Հասանովը նաև փաստացի խոստովանել է, որ կառավարության հաշվարկները հետնավթային շրջանի՝ նավթային եկամուտների` 2030-ական թվականներին դադարելու մասին, սխալ են եղել։ Միաժամանակ, նա փորձել է մեղքը բարդել ուրիշների վրա։
«Նավթի գների արհեստական անկումը, որը հրահրում են միջազգային որոշ ուժեր, ժամանակից շուտ վրա հասավ»,- ասել է Հասանովը։