|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր շրջանում, որի մի շարք թաղամասերում ավելի քան 60 օր է՝ պարետային ժամ է, նոր զարգացումներ են ընթանում:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, Սուրի 9 թաղամասերում հանվել է հունվարի 27-ից ի վեր հայտարարված պարետային ժամը, իսկ 6 թաղամասում այն դեռևս շարունակվում է:
Պարետային ժամի վերացման մասին Սուրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել:
Նշենք, որ Տիգրանակերտում զինված հզոր բախումների պատճառով պարբերաբար հանվում և դարձյալ պարետային ժամ է հայտարարվում: