|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը բողոքել է Instagram-ից այն բանի համար, որ ծառայությունը հեռացրել է իր տեսանյութը, որում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ՊԱՌՆԱՍ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովը պատկերված է հրացանի թիրախի տակ. հայտնում է Газета.ру-ն:
«Ահա ամերիկյան ձևով այդքան գովերգված` խոսքի ազատությունը։ Ինչ ուզում ես՝ կարող ես գրել, բայց չպետք է հանկարծ դիպչես Ամերիկայի շներին, պետդեպի և Կոնգրեսի ընկերներին»,- գրել է նա։