|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի առաջին հանդիպումն անցավ դրամատիկ ու լարված պայքարում: «Նորվիչ»-ը սեփական հարկի տակ 4:5 հաշվով պարտվեց «Լիվերպուլ»-ին: Հատկանշական է, որ խաղի հաշիվը բացեցին հյուրերը, այնուհետև տանտերերը 3 գնդակ ուղարկեցին Կլոպի թիմի դարպասը: Այնուամենայնիվ, լիվերպուլիցները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ, սակայն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին «Նորվիչ»-ը հաշիվը դարձրեց 4:4: Ավելացված ժամանակի վերջին րոպեին հյուրերը կարողացան խփել հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը 34 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: