|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Վրաստան. հայտնում է haqqin.az-ը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Դավոսում Ալիևի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ Դավոսում գազի մատակարարման մասին չի խոսվել, և ընդգծել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան հակասություններ:
Հիշեցնենք, որ Ալիևի վերջին այցը Վրաստան կայացել էր անցյալ տարվա նոյեմբերին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները վերջերս հայտնում էին, որ Վրաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ գազի մատակարարման ծավալները մեծացնելու վերաբերյալ: