|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ 3-ամյա տղա է մահացել:
Գորիսի բժշկական կենտրոնից yerkir.am-ին հայտնեցին, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:
Դեպքը տեղի է ունեցել փուչիկ փչելու հետևանքով. փուչիկը պայթել է երեխայի բերանում, և ռետինի կտորը մնացել է կոկորդում՝ փակելով շնչափողը, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
Բժիշկներն անմիջապես հեռացրել են ռետինի կտորը, փորձել ամեն կերպ փրկել երեխայի կյանքը, բայց արդեն ուշ է եղել: