|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Անահիտ» մուտֆիլմն այսուհետ կարող ենք դիտել նաև համացանցում. «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընը» youtube-ի իր պաշտոնական էջում տեղադրել է այն:
Հիշեցնենք, որ «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան Երևանում տեղի ունեցավ 2014-ի դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուլտֆիլմը կյանքի էր կոչել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընը»: «Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: