|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (ներկայում քրդաբնակ Դիարբեքիր) քաղաքում` ոստիկանական բաժանմունքի մոտ, նախ մեքենա են պայթեցրել, այնուհետև զինված հարձակումներ են տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի հետևանքով ոստիկանության շենքում հրդեհ է բռնկվել, որի պատճառով այն ոչ օգտագործելի է դարձել:
Պայթյունի հետևանքով մահացել է մեկ երեխա և մեկ ոստիկան:
Տիգրանակերտի նահանգապետարանն այդ մասին հայտարարություն է տարածել` նշելով, որ միջադեպի հետևանքով մահացել է 3 մարդ, 39-ը վիրավորվել են:
Պայթյունն իրականացնողների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: