|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր արձանագրվել է խոզի գրիպից մահացության 9-րդ դեպքը: Մահացածը 50-ամյա տղամարդ է, ով բուժում էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրեցին, որ տղամարդն իրենց մոտ վաղուց էր բուժվում, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր:
Դեպքի հետ կապված առողջապահության նախարարության արձագանքը` շուտով: Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշում էր, որ հիվանդությունը սկսում է նահանջել: