|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի Ռաքքա քաղաքում ԻՊ խմբավորման զինյալներից մեկը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել իր մորը: Այդ մասին հաղորդում է սիրիայում մարդու իրավունքների վդիտորդական խորհրդի պաշտոնական կայքը: Ըստ հրապարակման, 40-ամյա կինը փորձել է համոզել իր 20-ամյա որդուն լքել ԻՊ շարքերը և փախչել Ռաքքայից: Երիտասարդը մոր մասին պատմել է զինված ծայրահեղական ծմբավորման ղեկավարներին, ինչից հետո կնոջը բռնել են, իսկ որդին մորը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել քաղաքի հրապարակում, այն փոստային բաժանմունքի շենքի առաջ, որտեղ աշխատում էր կինը: