|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոք է հղել Թեհրանին՝ պայմանավորված իրանական լրատվամիջոցների հրապարակումներով: Այդ հրապարակումներում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Դրանից հետո Սաուդյան Արաբիան հայտարարել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։