|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչվեց նախորդ նիստում ներկայացված որոշման նախագիծը, այն է` կառավարությունը Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
Նախորդ նիստում վարչապետը տարակուսել էր, թե ինչու պետք է մոտ 7 միլիոն 700 հազար դրամ տրամադրվի մարզպետարանին:
«Սա այն որոշումն է, որի հետ կապված մտահոգություն ունենք, այդ գումարը չենք հատկացնելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: