|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմակայանում իրականացվել է Կրասնոդարի շրջանի ռազմական օդանավակայաններից բերված ուղղաթիռների հավաքման գործընթացը, կազմակերպվել են առաջին թռիչները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ ՀՌՕ լրատվական ծառայությունը:
Թռիչքների ընթացքում «Մի-24» հարվածային ուղղաթիռների անձնակազմը զարգացնում է թռիչքի, վայրէջքի, 100-ից 1500 մետր բարձրության վրա ու տարբեր արագություններով թռիչքների իրականացման կարողությունները: Հասարական և բարդ եղանակային պայմաններում օդաչուները ստուգում են հանգույցներն ու սարքավորումները տարբեր տեսակի ծանրաբեռնվածության և գերբեռնվածության առկայության դեպքում:
Թռիչքներն ու հարվածային, տրանսպորտային օդային միջոցների էսկադրիլիայի հավաքը կկազմակերպվեն երեք ամսվա ընթացքում: