|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում գտնվող Քենթ Օրմանը անունով շրջանն անվանակոչել են վերջերս սպանված` Տիգրանակերտի իրավապահների միության նախագահ Թահիր Էլչիի անունով:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ առաջարկը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Տիգրանակերտի քաղաքապետարանի մեջլիսում:
Բացի այդ` փոխվել է նաև հրապարակներից մեկի անունը: Ի հիշատակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների՝ հրապարակին տրվել է Հունիսի 5-ի դիմադրության հրապարակ անունը: