|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը, ավանդույթի համաձայն, այս տարի ևս հայտարարում է Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես՝ արտոնագրվելու և Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումներին մասնակցելու համար:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունից։
Դեկտեմբերի 17-ին և 18-ին` ժամը 12:00-16:00-ն, ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն՝ 514-197 հեռախոսահամարով: