|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն հայտնել ենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը վիճել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ինչից հետո բաժակով ջուր է շփել Վրաստանի նախկին նախագահի դեմքին:
Обозреватель-ը հայտնում է, որ Վրաստանից մի խումբ կամավորներ, որոնք կռվում են Ուկրաինայի կողմից Դոնբասում, միջադեպից հետո տեսաուղերձ են հղել Արսեն Ավակովին։
Նրանք հայտարարել են, որ Ավակովը, ով Սահակաշվիլիին «հյուրախաղերի եկած» է անվանել, վիրավորել է ամբողջ Վրաստանին:
«Դուք դրա համար պատասխան կտաք: Եվ Դուք իրավունք չունեք ասելու մեր մասին, որ մենք հյուրախաղերի ենք եկել: Դուք այդ բառի համար պատասխան կտաք, իմացեք: Իսկ եթե չապացուցեք, ապա ինքներդ այստեղ կդառնաք հյուրախաղերի եկած: Դա ասում ենք մենք` վրացի պարտիզաններս, ովքեր իրենց արյունով և զենքով մարտնչում են Ուկրաինայում»,- ասել են վրացի կամավորները։