|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Նյութապես շահագրգռելով՝ քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն: