|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ Արաբկիր համայնքում` Կոմիտաս շուկայի հարեւանությամբ, ՀՀԿ-ի շտաբի մոտ ագրեսիվ պահվածքով մի կին հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկտչյանի եւ ռադիոկայանի օպերատորի վրա: Նա բղավել է, որ թղթակիցը եւ օպերատորը հեռանան, հրել է, սպառնացել, անգամ` թքել տեսախցիկի վրա:
Լրագրողի բազմաթիվ կոչերին, որ պետք չէ իրենց աշխատանքին խոչընդոտել, կինը չի արձագանքել` շարունակելով ագրեսիվ պահվածքը: