|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաղը` դեկտեմբների 4–ին Լոնդոնում կմեկնարկի Grand Chess Tour շախմատային մրցաշարի վերջին փուլը: Առաջին տուրում Արոնյանը մրցելու է Իտալիան ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Հավելենք, որ Grand Chess Tour-ը բաղկացած է 3 մրցափուլից: Առաջինը տեղի է ունեցել նորվեգական Ստավանգերում, որտեղ հաղթողի կոչումը նվաճել էր Թոփալովը: 2-րդ մրցաշարը կայացել է ԱՄՆ-ի Սենթ-Լուիսում, որտեղ առաջին տեղը զբաղեցրել էր Արոնյանը, իսկ 3–րդ փուլն արդեն London Chess Classic-ն է:
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները: