|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց ճարտարագիտական համալսարանի ներքո նոր` երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման մասին:
«Կարծում եմ` սա հեռանկարային մոտեցում է և արժանի է մանրամասն ուսումնասիրության: Նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրի ներուժ ունի, և այն հարկ է պատշաճ կերպով օգտագործել»,- ասաց վարչապետը` հավելելով, որ հանձնարարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին` որոշ գերատեսչությունների, գործատուների միության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկել այդ գաղափարը և ներկայացնել առաջարկություններ: