|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ պատրաստ է ցանկացած հարմար պահի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Նազարբաևի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Նազարբաևն առաջարկել է երկկողմ հանձնաժողով ստեղծել` Սու-24-ի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: