|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն:
Ըստ Milliyet-ի՝ այդ մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ՌԴ դեսպանին բողոք է ներկայացվել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստանում գործող թուրքական տարբեր ընկերությունների վրա իրականացված հարձակումների առնչությամբ: ՌԴ դեսպանին ասել են, որ նման միջադեպերն անընդունելի են և այդ կապակցությամբ անհանգստություն են հայտնել:
Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ Թուրքիային «վշտացնում են» վերջին օրերին Ռուսաստանում Թուրքիայի ներկայացուցչությունների ու թուրքական ընկերությունների վրա բողոքի ցույցերի անվան տակ ֆիզիկական հարձակումները: