|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության հերթական նիստի օրն է: Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները:
Ի դեպ, կառավարության շենքի շրջակայքում և ներսում իրականացվում է աննախադեպ հսկողություն: Շենքում անվտանգության աշխատակիցները սովորականից ավելի շատ են և բոլորը զինված ինքնաձիգներով: Նման ուժեղացված հսկողություն նախկինում չէր եղել կառավարության շենքում:
Նշենք, որ, անցյալ չորեքշաբթի օրվա երկրորդ կեսից սկսած, ուժեղացված անվտանգության աշխատանքներ էին իրականացնում նաև ԱԺ-ում, որտեղ նույնպես զինված էին ոչ թե ատրճանակներով, ինչպես միշտ, այլ Կալաշնիկովի ինքնաձիգներով:
Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ քաղաքական շրջանակներում շրջանառվում է վարկած, որ Նորք-Մարաշում զինված խմբավորման թիրախը եղել են ԱԺ-ն և Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն Նորք-Մարաշում հայտնաբերել և վնասազերծել էր խումբ, որը մեծ քանակությամբ զենք է թաքցրել: