|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը կարող է վերադառնալ G8, եթե շարունակի համագործակցությունն Արեւմուտքի հետ Սիրիայի հարցում եւ եթե կարգավորվի ուկրաինական կոնֆլիկտը:
Այդ մասին գերմանական Bild-ին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
«Մենք երբեք շահագրգռված չենք եղել մեկուսացնել Ռուսաստանին կամ G8-ը վերածել G7-ի»,- ընդգծել է Շթայնմայերը:
Հիշեցնենք, որ G8 -ը (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա, Իտալիա, Կանադա) փաստացի դադարել է գոյություն ունենալ 2014 թվականի մարտին` Ռուսաստանին «Մեծ ութնյակից» հանելով եւ արդեն հունիսին Բրյուսելում G7-ի գագաթաժողով անցկացնելով: