|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի ՆԳ նախարարության հրահանգով` Հաթայում իրականացվել են Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ հակաթմրանյութային երկու գործողությունները, որոնց ընթաղքում ոստիկանությունն առգրավել է թմրանյութի 10 միլիոն 926 հաբ (1 տոննա 831 կգ):
Ինչպես տեղեկացնում է AA-ն, լայնածավալ գործողությունն իրականացվել է նոյեմբերի 18-ին: Թուրքական կողմը նշում է, որ առգրավված թմրանյութն արտադրվել է Սիրիայում, այն նախատեսվում էր Թուրքիայից արտահանել Պարսից ծոցի երկրներ: Առաջին գործողության ընթացքում առգրավվել է 7 միլիոն 326 հազար, իսկ երկրորդ գործողության ժամանակ՝ 3 միլիոն 600 հազար հաբ:
Գործողությունների ընթացքում ձերբակալվել են թմրանյութերի՝ այլ երկրներ արտահանումը կորդինացնող` սիրիական ծագումով երկու մարդ: Ձերբակալվել է նաև Թուրքիայի երկու քաղաքացի: