|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Դատական համակարգը բոլոր ժամանակներում գործում է, բայց այնտեղ կան խնդիրներ ու դժգոհություն, և դա չենք թաքցնում. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով համացանցում տարածում գտած այն տեսանյութին, որում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ մեր դատական համակարգում խնդիրներ կան:
«Մենք աշխատում ենք դատական համակարգը հնարավորինս անկախացնել: Մենք ձգտում ենք, որ այս Սահմանադրությամբ հնարավորինս նվազեն այդ դժգոհությունները»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ ՀՀ նախագահն ասել է` պայմաններ են ստեղծվում, որ դատական համակարգն ավելի ազատականացվի: