|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի հետևանքով փշրվել են մոտակա շենքերի ապակիները:
Նշվում է, որ ավերածությունները տեղի են ունեցել ռումբի պայթյունի հետևանքով: Պայթյունը փորձել են կազմակերպել այն ժամանակ, երբ այդ տարածքով անցնելիս է եղել ոստիկանական ավտոմեքենան: Սակայն պայթյունն իրականացնելու փորձը մասամբ ձախողվել է, և ռումբը պայթել է մեքենայի անցնելուց հետո:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: