|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմն արգենտինական Մար դել Պլատա քաղաքում անցկացված Կինոյի միջազգային փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Փառատոնի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ փառատոնի փակման արարողությանը ներկա է եղել մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը:
Ի դեպ, Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմը Հոլոքոստը վերապրածի մասին է, որին մարմնավորում է Քրիստոֆեր Փլամմերը. նրա միջոցով Էգոյանը մարդկության հետ խոսում է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների մասին: