|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դժգոհել է, թե ԵԽԽՎ-ն և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ ԼՂ վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որում կոչ էր անում ԼՂՀ-ից և հարակից տարածքներից դուրս բերել հայկական զինված ուժերը: