|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ադոնցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ավանգարդ փողոցի թիվ 15 շենքին հարակից տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի 52 SL 171 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: