|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահի Հուբեր դղյակի դիմաց 20-ամյա երիտասարդը, խլելով ոստիկանի ատրճանակը, նախ կրակել է ոստիկանի վրա, ապա՝ ինքնասպան եղել:
Ըստ T24-ի՝ դղյակի աշխատակազմն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Դղյակ մտնելու հարցում վճռականություն ցուցաբերած 20-ամյա երիտասարդը ոստիկանների հետ վեճի ընթացքում խլել է նրանցից մեկի ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ, ապա՝ ինքնասպան է եղել»:
Հայտնի է դարձել, որ կատարվածի ժամանակ Էրդողանը դղյակում չի եղել: