|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուբիկ Հակոբյանի` «Ժառանգություն»-ից հեռանալուց հետո կուսակցությունում ամեն ինչ լավ է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց նաև, որ երեկ չէ առաջին օրը տեղի է ունեցել կուսակցության նիստ, որի ընթացքում քննարկվել են տարբեր քաղաքական, «Նոր Հայաստան»-ի հետ կապված հարցեր:
«Մեր կանոնադրության համաձայն` եթե կուսակցության նախագահն այստեղ չէ, ես փոխարինում եմ նրան»,- ասաց Մարտիրոսյանը: Նաև նշեց, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի կեսերին արդեն կժամանի Հայաստան: «Նոյեմբերի կեսերին արդեն իրեն կտեսնեք Հայաստանում: Շատ երկար չի մնա ԱՄՆ-ում»,- ասաց Մարտիրոսյանը:
Ի դեպ, Մարտիրոսյանի խոսքով` Հովհաննիսյանի՝ այնտեղ գտնվելու հանգամանքը պայմանավորված է ընտանեկան հրատապ խնդիրներով: