|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված՝ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը:
Նախագծի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական վիճակը` ծրագրի իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագրի բաղադրիչներն են` գյուղական ենթակառուցվածքների ֆինանսավորում, ֆերմերների իրազեկում և աջակցություն:
ԳՖԿ-ի միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կուղղվեն փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին՝ գործունեության բարելավման և եկամուտների ավելացման համար: Նաև կբարելավվեն ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն, գյուղական համայնքներում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ ծրագիրը կապահովի խմելու ջրի, ինչպես նաև անասունների և տնամերձ փոքր հողակտորների վրա հիմնական մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջրի կարիքները: