|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չեխիայի Ջիլհավա քաղաքի 19-րդ միջազգային վավերագրական կինոփառատոնի հատուկ հյուրերից է եղել նաև Արտավազդ Փելեշյանը: Նա արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար:
Փելեշյանին մրցանակը հանձնել են` նրան ներկայացնելով որպես «կինոյի ոլորտում յուրովի մեծ պոետ»: Մրցանակը հանձնել է կինոփառատոնի տնօրենը` Մարեկ Հովորկան:
«Ինձ համար մեծ պատիվ է նման հեղինակավոր մրցանակի արժանանալը: Շնորհակալություն փառատոնի կազմակերպիչներին և քաղաքին»,- ասել է Փելեշյանը: