|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:
Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:
Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ:
ՀՀ ԱԳՆ