|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, իր անդրանիկ նիստն է գումարելու: Ըստ նրա` նիստը կայանալու է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
«Արդեն կհստակեցվի մեր աշխատանքը, կնշանակվեն շտաբների պետեր, պատասխանատուներ, ովքեր կղեկավարեն աշխատանքները, կքննարկվեն քարոզչության հետ կապված մարտավարական հարցեր և հստակ հանձնարարականներ կտրվեն»,- ասաց Բաղդասարյանը: