|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
YouTube-ն ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ից կներմուծի վճարովի բաժանորդագրություն, որի շնորհիվ հնարավոր կլինի տեսահոլովակները դիտել առանց գովազդի. հայտնում է Лента.ру-ն:
YouTube Red անվանումով ծառայության ամսական բաժանորդագրության վճարը 9.99 դոլար է։ Այդ ծառայությունից օգտվող անձինք կկարողանան տեսահոլովակներ ներբեռնել առանց համացանցի հասանելիության։ Ընդ որում` 2016-ից նրանք մի շարք ֆիլմերի ու տեսահոլովակների բացառիկ հասանելիություն կստանան:
Նշվում է, որ ռեսուրսների մեծամասնությանը անվճար հասանելիությունը կպահպանվի: