|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին» թիվ 141- Ա/Ք հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Հարցաշարը հրապարակվել է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում և «Կրթություն» շաբաթաթերթում: