|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
«Վստահ եմ, որ ի շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը և նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: