|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտված քաղաքական ուժերից է: Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ քարոզարշավի որևէ հստակ ծրագիր դեռևս չունեն: «Այս պահին ես պատրաստ չեմ կուսակցության անունից ինչ-որ տեղեկություն հրապարակել: Միայն կարող եմ ասել, որ մենք քննարկման փուլում ենք գտնվում: Մեր գործողությունների և անելիքների վերաբերյալ պատշաճ կտեղեկացնենք»,- ասաց ԲՀԿ-ականը: