|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի` Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ հայտարարության մասին ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար: Այդ տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատգամավորը հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շրջանակը շատ նեղ է. իշխող կուսակցությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված հանձնաժողովն է` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքն այնտեղ զբաղվել է լոբբիզմով, մենք փաստեր էլ ունենք»: