|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Դուք մեծ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, կատարում պահանջված աշխատանք մշակույթի, կրթության ոլորտում հասարակության համար նշանակալի նախագծերի ու նախաձեռնությունների իրականացման գործում:
Համոզված եմ, որ Միությունն այսուհետեւ ևս ակտիվորեն կմասնակցի մեր պետության և հասարակության կյանքին, իր ավանդը կներդնի Ռուսաստանի հաջող զարգացման և նրա միջազգային հեղինակության բարձրացման գործում»,- ասված է նախագահի շնորհավորական հեռագրում: